Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Նոր ուժը արդիական, առաջադիմական և իրատեսական հայացքներն ու լուծումներն են

Նոր ուժը արդիական, առաջադիմական և իրատեսական հայացքներն ու լուծումներն են
28.07.2026 | 12:36

Ամեն օր կարդում եք արտաքին աշխարհի լուրերը պատերազմի, քաղաքականության, դիվանագիտության, նորագույն զինատեսակների, պատժամիջոցների, թանկացումների ու բանակցությունների մասին։

Դրանք իհարկե կարևոր են, որովհետև հենց այսպիսի նորություններն են օգնում վերլուծել ու հասկանալ այսօրվա աշխարհը։

Բայց կա ևս մեկ կարևոր հարց։

Ինչպիսի՞ն կլինի աշխարհն այս ամենից հետո։

Որպես ազգ, որպես քաղաքացիական հասարակություն, որպես գիտակից մարդիկ, մենք արդյոք ժամանակ ունե՞նք մտածելու, թե ի՛նչ տեխնոլոգիաներ են փոխելու մեր կյանքը։ Ինչու՞ են աշխարհի խոշորագույն ընկերություններն արդեն վերակառուցում իրենց բիզնես մոդելներն արհեստական բանականության (ԱԲ) շուրջ։ Ի՞նչ է տեղի ունենում տնտեսության, բժշկության, կրթության, տիեզերքի, ռոբոտաշինության, ռազմարդյունաբերության, գիտության և այլ ոլորտներում։

Գիտակցու՞մ ենք արդյոք, թե ինչպե՞ս է փոխվում մեր վերաբերմունքն առողջության, սննդի, քնի, հանգստի, բնության, ընկերական միջավայրի և հոգևոր բարեկեցության նկատմամբ։

Որպես սովորույթներով առաջնորդվող ազգի ներկայացուցիչներ, գիտե՞նք արդյոք, թե ո՛ր սովորություններն են իրականում օգնում ապրել ավելի լավ, և որոնք են պարզապես օգտակար թվում։ Մտածու՞մ ենք արդյոք, թե վաղվա աշխարհում ի՞նչ է նշանակելու «լավ ապրելը» և ի՞նչ փոփոխություններ են արդեն վաղն ազդելու մեզանից յուրաքանչյուրի գիտակցության ու վարքաբանության վրա։

Հենց այս ամենի մասին պետք է մտածի և լուծումներ տա ժամանակակից քաղաքական միտքը: Նոր ստեղծվող քաղաքական ուժերը միայն նոր անուններն ու անհայտ դեմքերը չպետք է լինեն: Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք: Նոր ուժը արդիական, առաջադիմական ու իրատեսական հայացքներն ու լուծումներն են:

Իսկ «հին» ուժերը պետք է կարողանան վերաիմաստավորել իրենց տարիների փորձը, նորովի ներբեռնել իրենց քաղաքական գիտելիքներն ու հմտությունները, և սեփական աշխարհայացքից բխող նորացված ու արդիականացված ծրագրեր առաջարկեն հայ ժողովրդին:

Այլապես դավադիրների օրակարգը, նրանց խաբեություններն ու ապազգային գործողությունների լավագույն քողարկումը շարունակելու են մնալ ձերբակալությունները, կալանքները, ոստիկանական խրոնիկաները, «պատերով տալու, պոլերին պառկեցնելու, կզացնելու...» հետադիմական ու հանրային դեգրադացիայի տանող աղմուկը:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 212

Մեկնաբանություններ